Կայծակնահարության հետևանքով կյանքից հեռացած ժամկետային զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից


00:35 , 7 հունիս, 2025

Նախիջևանի հետ սահմանային դիրքերից մեկում այսօր կայծակնահարության հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։

NEWS.am-ի տեղեկություններով, Նարեկը մեկ ամսից զորացրվելու էր։ Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի եղբայր, որն ունի հաշմանդամություն։

Հիշեցնենք, որ ՊՆ–ից հայտնել էին, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։