ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր


19:20 , 6 հունիս, 2025

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը։

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքիանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։