Բորիկն ուզում է Գռզոյի ժամացույցից կապել
18:46 , 6 հունիս, 2025
Պնդելով, թե Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որոնք առանց փողի ճշմարտության մասին են խոսում՝ Մուրազի Բորիկը տրտնջացել է երրորդ նախագահի «քարոզիչներից», թե բա՝ ինչո՞ւ են «ճիշտն ասողներին» մեղադրում Քոչարյանից փող վերցնելու համար: Միաժամանակ Բորիկը պնդել է, թե Սարգսյանին քարոզչական դաշտում սատարողները զրոյական հեղինակություն ունեն հասարակության մեջ:
Փող վերցնել–չվեցնելուց խոսում է մի մարդ, որ իր լրագրողական գոծունեության ամբողջ ընթացքում առանց փող որևէ մեկի դեմ կամ կողմ բառ անգամ չի ասել: Հետաքրքիր է՝ եթե Բորիկը փող չի վերցնում, ինչպ՞ես է չաղանում ու դրա հետ մեկտեղ նաև լրատվական պահում, օդի՞ց է փողը քաղում, թե՞ այնքան գովազդ ունի, որ միլիոններ է բռնում: Բորիկը մի երազանք ունի՝ օրերից մի հասնել այն աստիճանի, որ իր ժամացույցների մասին ևս, ինչպես Գռզոյի դեպքում, մամուլը պարբերաբար գրի: Իսկ որպեսզի Բորիկը Գռզոյին նմանվի, դրա համար պետք է ոչ միայն նստել նրան պատկանող տարածքում, այլև նրա նման փիս-փիս բաներ անել թեկուզ հենց միայն լրատվական դաշտում. օրինակելի վարքով փող չես աշխատի, Բորիկը Գռզոյի փորձից սա գիտի, ուստի նրան մնում է ծախել այն ապրանքը, որ ինքն է արտադրում, ու թքած, թե որքան այն թունավոր կլինի:
Ինչ վերաբերում է հեղինակությանը, ապա այստեղ Բորիկը պետք է առհասարակ լռի. երբեք չի ունեցել դրանից, չի էլ ունենալու նույնիսկ այն դեպքում, երբ դադարի փող վերցնել սրանից-նրանից ու «վալանտյորի» վերածվի: