Այո, Փաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց չի հատում իրավականության սահմանը. Սրբուհի Գալյան


12:11 , 6 հունիս, 2025

Tert.am-ը գրում է.

Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ նորմ, որի համաձայն ՀՀ–ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում, և ինքնուրույն կառավարումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցին, ինչ վերաբերում է այն բառամթերքին, որով խոսում է երկրի ղեկավարը եկեղեցականների մասին, արդյոք դա էթիկական նորմերի խախտում չէ, արդարադատության նախարարաը նշեց. «Մենք շատ շատ կարող ենք խոսել տարբեր մարդկանց կողմից տարբեր խոսույթի գնահատականներ տալու մասին։ Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել և գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: