Ո՞վ է խաղում, երբ դու դաշտում չես


11:16 , 6 հունիս, 2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում բառացիորեն ասել է․
«Եկավ մի պահ, երբ մտածեցինք, որ հետագա բանակցությունները քիչ հավանական է, որ կտան ցանկալի արդյունքներ, և կստացվի մի իրավիճակ, որ արդեն իսկ համաձայնեցված ձևակերպումները հարցականի տակ կդրվեն։ Այդ պատճառով մենք հայտնեցինք մեր համաձայնությունը»։
Այսինքն՝
Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի թելադրած կետերին՝ ոչ թե ինչ-որ բան ստանալու դիմաց, այլ որովհետև այլընտրանք չէր մնացել։
Ի՞նչ կետերի մասին է խոսքը․
• Հայաստանի սահմաններից երրորդ ուժերի դուրսբերում,
• Ադրբեջանին ներկայացված միջազգային հայցերից հրաժարում:
Ի՞նչ է սա իրականում.
• Ադրբեջանի պահանջների անպայման կատարում
 Իրավական և դիվանագիտական բոլոր լծակներից հրաժարում
 Խաղաղության դիմաց ոչ մի երաշխիք, բայց լիակատար զիջում:
Եվ այս ամենից հետո իշխանությունը կրկին հայտարարում է՝
«Գնդակն ադրբեջանական դաշտում է»։
Երբ խաղադաշտը թշնամունն է, իսկ ձեր թիմը չկա՝ գնդակն այլևս ոչինչ չի փոխում։