15:29 , 5 հունիս, 2025
Ժողովրդին առավել հայտնի Գռզոյի ֆենոմենը այսօրվա իշխանության տիպիկ մարմանավորումն է. թքած ունենալ ժողովրդի կարիքների վրա ու կայֆավատ լինել от и до.
Վիճակագրական տվյալներն եմ նայում ու պարզում, որ 2023 թվականի տվյալներով Հայաստանի բնակչության 23.7%-ը աղքատ է։ Ծայրահեղ աղքատ է բնակչության 1.1%-ը։ Աղքատ է գնահատվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 հազար 590 դրամը։
Ու այս ամենի ֆոնին Մոնակոյում սեփական Ռոլս Ռոյսը տանելով կայֆավատ լինող ու սիգար ծամող Գռզոն, ով նաև ժողովրդի դարդերով տապակվող ՀՀ ԱԺ պատգամավոր է համարվում, և ով, ըստ իր հայտարարագրի՝ մեկ տարում 3 հատ 15,000,000, 38,000,000 միլիոն և 115,000,000 միլիոն դրամ արժողությամբ ժամացույցներ է գնել, գալիս է ապացուցելու, որ իրենք թքած ունեն երկրի վրա էլ, ժողովրդի վրա էլ, հայրենիքի վրա էլ։ Փողը լինի, սիգարն ու ռոլսը լինեն, Մոնակոն էլ կլինի ու կլինի։