Մուրազի Բորիկն անձնական շահից զատ այլ բան չի ընկալում


15:09 , 5 հունիս, 2025
Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարաոյթունը, որ գլխավոր նպատակը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ իշխանափոխությունը՝ Մուրազի Բորիկը դիմել էր հանրապետականներին՝ կոչ անելով մտածել. կուսակցությունը պետք է ձգտի իշխանության, մասնակցի ընտրույուններին, հաղթի կամ պարտվի:

Բորիկը չի կարողանում ընկալել ու մարսել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, նրա ուղեղի բջիջները չեն ցանկանում կլանել այն, որ քաղաքական պայքարը չի կարող կրել բացառապես եսակենտրոն, շահախնդիր բնույթ: Բորիկը թերևս ելնում է իր փորձից. առանց փողի նա երբեք չի բացել-փակել իր բերանը՝ անկախ նրանից, թե այդ բերանից ինչ բովանդակության խոսք է հնչել:

Հանրապետականները մտածելու բան չունեն. նրանք իրենց առաջբնորդին նվիրված, գաղափարական մադիկ են, որ կյանքում ինքնակայանալու խնդիր չունեն, բայց միայն ունեն Նիկոլին քաղաքականապես լիկվիդացնելու պրոբլեմ, որպեսզի Հայաստանն ապրելու շանս ձեռք բերի: Բայց ա՛յ Բորիկն ունի, ու հենց դա է պատճառը, որ շարունակում է իր եթերներով սուտ ու կեղծիք տարածել: