Թևանյան Անդոյի ոգևորությունն անհասկանալի է


13:40 , 5 հունիս, 2025
Ոգևորված Երևանի քաղաքապետարանի այն հայտարարությունից, որ տրանսպորտի գների բարձրացման դեմ տեղի ունեցող բոյկոտի հետևանքով անհնար է լինելու նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերումը՝ Թևանյան Անդոն իր հերթական «լայվում» եզրահանգել է,որ քաղաքապետարանը փորձել է քաղաքացիներին թալանի ենթարկել, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նոր քաղաքային իշխանություն է պետք ձևավորել: Անդոն նաև կոչ է արել շարունակել բոյկոտն ու հետևել «Մայր Հայաստանի» գործունեությանը:

Անդոյի սիրած թեման է դարձել տրանսպորտի գների հարցը, միայն թե անհակսանալի է՝ ինչի՞ց է նա ոգևորվել: Քաղաքապետարանը, կարելի է ասել, պատժել է քաղաքացիներին՝ նրանց զրկելով հավելյալ տրանսպորային միջոցներից, որոնց կարիքը քաղաքը շատ է զգում: Ա՛յ եթե այսքանից հետո Ավինյան Տիկոյի օֆիսից հայտարարեին, որ քանի որ ձախողվել են, ուրեմն պետք է թանկացման վերաբերյալ որոշումը վերանայել, ապա Անդոն իսկապես կարող էր ոգևորվել: Բայց տեղի է ունեցել հակառակը. մարդիկ էլի շարունակելու են իրար գրկած երթևեկել:

Եթե Անդոն իսկապես հզոր է, ապա թող հասնի Ավինյան Տիկոյի հրաժարականին: Ա՛յ դա ռեկորդ կլինի: Բայց Անդոն էլ գիտի, որ իրեն դրա համար չէ, որ վճարում են. հաշվարկը մինչև 2026-ը ակտիվություն դրսևորելն է, որ ընտրություններում ժողովրդին իբր ցույց տալու բան ունենան: Բայց որպեսզի ունենան, բոյլկոտը պետք է տա արդյունք, իսկ հավելյալ տրասպորտային մջոցների գնման չեղարկումը արդյունք չէ, այլ՝ հետևանք:

Այնպես որ՝ կատարվածից քաղաքական կապիտալ քամելու Անդոյի փորձերը զուր են. ավելի շատ հարցեր կան՝ ուղղված իրեն, քան նրանց, ովքեր տևական ժամանակ է՝ ծծում են երևանցիների արյունը: