ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը փորձել, բայց Նիկոլի դեմքը փրկել չի կարողացել


18:56 , 4 հունիս, 2025
Մեկնաբանելով Նիկոլի՝ եկեղեցու հասցեին արած լկտի հայտարարությունը՝ ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը պնդել է, թե չուլանների հետ եկեղեցիների համեմատությունը եկեղեցու հանդեպ Նիկոլի դրսևորած հոգատարության արդյոնք է: Նա զարմանք է հայտնել, թե ինչու Նիկոլի այդ հայտարարությունը ստացավ նման արձագանք, քանի որ Նիկոլը, ըստ Սոնիկի, մանկապարտեզներ այցելելիս ու այնտեղ թերություններ տեսնելիս նույնպես նկատառումներ է անում, անում է՝ սիրուց դրդված ու կրթական համակարգի դեմ չի պայքարում:

Սոնիկն ադեկվա՞տ է… Եթե Անդրեասյան Ժաննայի ձեռամբ կրթական համակարգը ոչնչացնող Նիկոլն իր հայտարարությամբ եկեղեցու հանդեպ սեր էր արահայտում, չէ՞ր կարող այլ բառամթերք գործածել, կամ եկեղեցին սիրողը հոգևարոկաններին վարկաբեկելու գործին կլծվե՞ր՝ փողոցային բառապաշարի կիրառմամբ, թե՞ եկեղեցին սիրողի կինը հոգևորականներին սրբապիղծ կամ մանկապիղծ կհռչակեր՝այդ ամենն ապացուցող ոչ մի փաստ չներկայացնելով: «Շներին կապել, Նիկոլին բաց են թողել», սա էլ փրփրել ու եկեղեցականների հետևից է ընկել, ընկել է, որ Իլհամի Ալլահշուքյուրից չմնա հետ:

Նիկոլն իրականում քաղաքական ինքնասպանության հերթական ակտը գործեց, ուղղակի մնում է, որ հասարակությունը կատարվածից ամբողջական ու ճիշտ հետևություն անի: Հուսանք՝ այս անգամ կանի…