Նույնիսկ տրանսվեստիտ լինելն Աննային չէր փրկի


17:47 , 4 հունիս, 2025
Օրերս կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան տասը հասարակական կազմակերպություն համատեղ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Նիկոլին դադարեցնել քաղաքական հակամարտություններում կանանց շահագործումը:

«Խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցիալական ցանցերում արված հայտարարությունը, որտեղ նա թիրախավորում է հոգևորական գործչի ենթադրյալ զուգընկերուհուն՝ հրապարակելով նույնականացնող տվյալներ և նրան ներկայացնելով որպես պասիվ սեռական օբյեկտ՝ ընդդիմադիր գործչին վարկաբեկելու նպատակով։ Անկախ այն հանգամանքից, թե վարչապետի խոսքերը ճշգրիտ են, թե ոչ, սեռական կյանքը քաղաքական պայքարի գործիք դարձնելը և նման բառապաշար կիրառելն անթույլատրելի է»,-մասնավորապես՝ նշվում էր հայտարարությունում։

Սրան Նիկոլի սեռական զուգընկերուհի Հակոբյան Աննան է արձագանքել ու տրտնջացել. «…Իսկ, հարազատներս, վերջին 7 տարիներին չէիք նկատո՞ւմ ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը՝ բացառապես սեռային հիմքով…»։

Աննան ինքն իրեն անտեսված է զգում, փաստորեն, նա կարոտ է ուշադրության, և սա՝ մի դեպքում, երբ ողջ ազգի ուշադրությունն է ուղղված իր կողմը, ողջ ազգն է հայհոյում ու անիծում նրան:

Աննայի դժգոհությունը բոլորովին անտեղի է. նրա սեռական օրգանների ձևն իր հասցեին հնչող քննադատությունների խնդրում ոչ մի դեր չի խաղում, և եթե անգամ լիներ սեռափոխված տրանսվեստիտ, ապա նրա հետ նույն բանն էր կատարվելու: Ի դեպ՝ քննադատությունների պատճառը Նիկոլը չէ, բնավ, այլ հենց Աննայի ծավալած գործունեությունը: Աննան, չէ՞, որ իբր որոշել է կրթել հայ ժողովրդին՝ դրսի ուժերի կողմից թելադրված պատվեր կատարելով ու ազգային դիմագիծխը խեղելով: Կամ Նիկո՞լն էր արցախյան բունկերներում Սյամոյին բարոյական աջակցություն տրամադրում, հայտարարում, թե հանուն Արցախի զոհվածները հանուն ոչնչի են մեռել:

Շատ իմաստներով այս ամենում Նիկոլը հենց Աննայի զոհն է. չլիներ Աննան, Նիկոլը չէր վերածվի նման հրեշի, չլիներ Աննայի փողասիրությունը, Արցախը 15 մլրդ դոլարի դիմաց չէր «խուրդվի»: