11:55 , 4 հունիս, 2025Կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ հոգևոր կյանքին հաղորդակցությունը պետական բյուջեի ծախսային տող է։
«Որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն՝ պետության սեփականությունն են և պետության հոգածության ներքո են»,- նշեց վարչապետը։