Հարկերը բարձրացնելու հաշվին այդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում. Հայկ Մարության


18:14 , 3 հունիս, 2025

Tert.am-ը գրում է․

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդկանց կյանքի պայմաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Դրանցից մեկի՝ Երեւանի հանրային տրանսպորտի խնդրի մասին այսօր քաղաքապետարանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել (տեսանյութը՝ մեկնաբանություններում)։

Եթե երկու բառով ամփոփենք՝ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ ի վիճակի չէ տրանսպորտի նոր շարժակազմ ձեռք բերել, որովհետեւ չի կարողանում տոմսերի վաճառքից բավարար չափով գումար հավաքել։ Այլ կերպ ասած՝ տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում են դնել «անբարեխիղճ ուղեւորների» եւ բոյկոտը կազմակերպող «չար ընդդիմադիրների» վրա։

Սրա հետ կապված մի քանի նկատառում ունեմ․

Սրա հետ կապված ուզում եմ հիշեցնել, որ իմ քաղաքապետության շրջանում ձեռք ենք բերել այսօրվա ավտոպարկի մեծ մասը՝ շուրջ 460 ավտոբուս, բացառապես Երեւանի բյուջեի հաշվին։ Շեշտում եմ՝ կառավարությունից ոչ մի լումա դոտացիա չենք ստացել եւ ուղետոմսերը ՉԵՆՔ ԹԱՆԿԱՑՐԵԼ։