Ալլահշուքյուրի հոգեզավակը


19:44 , 3 հունիս, 2025
ՔՊ-ական Մինասյան Լիլոն մեղադրել է հոգևորականությանը դիմացինին չսիրելու, ատելություն տարածելու, քաղաքականապես եկեղեցուն չհարողներին եկեղեցուց վանելու համար:

Լիլոյի խոսույթը հար և նման է Փաշազադե Ալլահշուքյուրի խոսույթին. Իլհամի բրելոկի կարգավիճակ ունեցող այս գործիչը հայկական եկեղեցուն մեղադրել էր ֆաշիզմ տարածելու, այլատյացություն քարոզելու համար: Հիմա նույն բանը Լիլոն է պնդել՝ ասելով, թե հոգևորականներն ատելություն են տարածում: Սա ևս մեկ ավելոդ անգամ ապացուցում է, որ ՔՊ-ն թուրքերի հետ հույժ սինքրոն է գործում, առաջ է տաում ադրբեջանական քարոզչական նարատիվներ ու ստեղծում հիմքեր՝ «Արևմտյան Ադրբեջանի» կառուցումն է՛լ ավելի արագացնելու:

Լիլոն երևի ցանկանում է, որ եկեղեցին ՔՊ-ականների ճակատը պաչի ու աչք փակի այն ավերի վրա, որ գործվել է վերջին 7 տարում: Ա՛յ այդ դեպքում Նիկոլը բոլոր հոգևորականներին կատարյալ կհռչակեր, Կաթողիկոսին էլ կմեծարեր, կգոբերգեր, եթե Արցախի թեման եկեղեցին փակված համարեր, բայց քանի որ ազգային գծի մեջ մնալով՝ խնդիրներ է ստեղծում ՔՊ-ի համար, այլ՝ թուրքին վայել մոտեցում է ցուցաբերվում եկեղեցու նկատմամբ, լիլոներն էլ Ալլահշուքյուրի հոգեզավակները դառնալու ճանապարհն են բռնել, որ Նիկոլի վրա Իլհամը չջղայնանա:

Ոչ մի գիտակից հասարակություն լիլոների իշխանությունն այսքան չէր հանդուրժի, ոչ մի նորմալ հասարակություն այս ամենի նկատմամբ այսքան սառնասրտություն չէր դրսևորի…