Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը մեծ ու բաց սրտով միացել է «Դու միայնակ չես» բարեգործական ակցիային


11:48 , 30 սեպտեմբեր, 2013

Հիանում եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմով, ինչքան լավ ու բարի մարդիկ կան, ովքեր առանց տատանվելու և երկմտելու մեծ ու բաց սրտով միացել են «Դու միայնակ չես» բարեգործական ակցիային։ Փաթեթները րոպե առ րոպե ավելանում են և հոսքը դեռ չի դադարում։ Այ այսպիսի պահերի հասկանում ես, որ մեր հասարակության մեջ բարիություն դեռ կա։ Շնորհակալություն բոլորիդ ձեր անկեղծ մասնակցության համար։