Նիկոլին միայն թուրքերը չէ, որ շատաժի են ենթարկում


21:45 , 2 հունիս, 2025
Օրերս ֆրանսիական «InfoFrançaise du Jour» առցանց լրատվական կայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Նիկոլը Մարսելում, որի քաղաքապետ Բենուա Պայանի հետ ունի անձնական մոտ հարաբերություններ, ձեռք է բերել 3,1 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն: Գնումը, ըստ պնդումների, ֆինանսավորվել է օտարերկրյա օգնությունից՝ նախատեսված Հայաստանի դժվարին վիճակում գտնվող տնտեսության համար:

Այս մասին տեղեկությունը շտապել է հերքել Նիկոլի կիսագաղտնի ֆանատ Իոանիսյան Դանիին պատկանող «Fip.am»-ը՝ պնդելով, թե համապատասխան հոդվածը փաստահեն չէ, իսկ ֆրանսիական դոմեյնով աղբյուրը անհայտ ծագում ունի:

Այլ բան Դանին չէր էլ կարող պնդել, իհարկե, քանի որ նա ու նրա նմաններն են նաև ՔՊ-ի հովանավորները: Այստեղ էականը նույնիսկ այն չէ, թե արդյոք Նիկոլն իսկպաե՞ս գնել է տուն, թե՞ ոչ, այլ ուշագրավն ինքնին հոդվածի ի հայտ գալն է, որը նախազգուշացում է՝ Նիկոլին: Բայց ի՞նչն այնպես չի արել նա, որ ոմանք փորձել են շանտաժի ենթարկել:

Ենթադրել կարելի է, իհարկե, շատ բան, բայց այս ամենից ակնհայտ է դառնում, թե որքան խոցելի է Նիկոլն իրականում: Նրան կարող են մի հոդվածի ուժով պարտադրել ցանկացած բան. գիտեն թալանածի տեղն էլ, ձևերն էլ, փողի աղբյուրներն էլ, և եթե մի բան այնպես չանի, անմիջապես կարող է շատ վատ դրության մեջ հայտնվել:

Այսպիսով՝ արձանագրենք՝ Նիկոլին ոչ միայն թուրքերն են շանտաժի ենթարկում, այլև նրանք, որոնց վրա Աննան հույս է դնում: