Անդոյի հայտարարությունը, թե իշխանափոխություն է պետք հենց հիմա ու հենց այստեղ, աչքակապոցի է


16:37 , 2 հունիս, 2025
Ներկայացնելով սեփական դատողությունները 1-ին հանրապետության վերաբերյալ՝ Թևանյան Անդոն արել է իր գլխավոր եզրակացությունը՝ ՀՀ գոյության, զարգացաման ու անվտանգության համար թիվ մեկ նախապայմանը այս պահին իշխանափոխությունն է ու նոր՝ ազգային իշխանության ձևավորումը:

Անդոն միանգամայն ճիշտ եզրահանգման է եկել, բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս է նա այդ իշխանափոխությունը պատեկարցում կամ որքանո՞վ է անկեղծ, երբ նման բան է ասում:

Բանն այն է, որ խոհրդարանական կառավարմամբ Հայաստանում կա մի հետաքրքիր գործիքակազմ՝ իմպիչմենտի հնարավորությունը: Եթե Անդոն խոստովանում է, որ Հայաստանին պետք է իշխանափոխություն հենց հիմա, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ նա ու իր տերերը իմպիչմենտին չեն աջակցում, ինչո՞ւ իրենց ամբողջ կարողությունը դրա իրագործման համար չեն ներդնում, ինչո՞ւ են մինչև 2026-ը ժամանակ ձգում:

Ձգձգում են, քանի որ իրականում նրանց համար առջանային է ոչ այնքան Նիկոլի գնալը, որքան այն հարցը, թե ով է նրան փոխարինելու: Անդոյի տերերը, «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած», պնդում են, որ հենց իրենք պետք է լինեն Նիկոլին փոխարինողները և վերջ, ու թքած, թե այդ կեցվածքի պատճառով որանով է ուժեղանում Նիկոլի իշխանությունն ու հարատևում:

Այսպիսով՝ Անդոյի հայտարարությունը, թե իշխանափոխություն է պետք հենց հիմա ու հենց այստեղ, աչքակապոցի է: Գործնականում հենց Անդոյի տերերն են Նիկոլին պահում աթոռին՝ լեգիտիմացնելով նրա իշխանությունը նույնիսկ սեփական արժանապատվության հաշվին: