18:54 , 31 մայիս, 2025Այս օրերին ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը Հունաստանի Հալկիդիկի քաղաքում իր ուժերն է փորձում Եվրոպայի գավաթի 7-րդ մանկապատանեկան խաղարկության շրջանակներում։
«Անհատական կատա» մրցաձևում Վարդան Իսկանդարյանը, հաղթելով թուրք մրցակցին, դարձել է Եվրոպայի գավաթակիր:
Ընդհանուր հաշվով Վարդան Իսկանդարյանը դարձավ Եվրոպայի գավաթի կրկնակի հաղթող և արծաթե մեդալակիր։
