Փաշինյանի անպարկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը․ Ռուսաստանի հայերի միություն


10:41 , 31 մայիս, 2025

24news.am-ը գրում է.

Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հասցեին հրապարակավ և անամոթաբար օգտագործվող անպարկեշտ լեզուն արժեզրկում է, առաջին հերթին, երկրի վարչապետի ինստիտուտը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը։

«Մոռանալով իր նպատակի մասին՝ վարչապետը ղեկավարել է ամոթալի «խաչակրաց արշավանք» հայկական ինքնության և պետականության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ տեղի ունեցողն ավելի շատ նման է մանևրի, որը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը իրական մարտահրավերներից և գոյաբանական սպառնալիքներից։