Ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները գերազանցել են 1,2 միլիոնը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց


00:17 , 28 մայիս, 2025

Ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները գերազանցել են 1,2 միլիոնը։

Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Նրա խոսքով՝ այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացի զինվորների թիվը։

«Մենք պետք է որքան հնարավոր է շուտ վերջ տանք այս հակամարտությանը»,- ասել է Քելլոգը։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը ակտիվորեն աշխատում է, որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները հնարավորինս արագ ավարտվեն։