Էրդողանն ու Պակիստանի վարչապետը կմեկնեն Արցախ՝ մասնակցելու նոր օդանավակայանի բացմանը


14:26 , 27 մայիս, 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանը դրա կառուցումը սկսել է 2021-ին: