Հետաքրքիր է՝ Կոստանյան Վահանը գիտի՞, թե ինչ սուրճ է նախընտրում Նիկոլը
12:39 , 27 մայիս, 2025
Միրզոյան Արոյի տեղակալ Կոստանյան Վահանը, մեկնաբանելով Նիկոլ-Իլհամ ալբանական սրճախմությունը, հայտարարել է, թե կարևորն այդտեղ սուրճի սեղանը չէր, այլ՝ այն, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումները ընդհանուր խաղաղության օրակարգի ու խաղաղության պայմանագրի կնքման և գործընթացի առաջմղման ուղղությամբ:
Գունավոր «նասկիների» ուժով հանրահռչակված այս նախկին ակտիվիստը սխալվում է. տվյալ դեպքում Էդրողանի միջնորդությամբ բացված սուրճի սեղանն ինքնին շատ ավելի խոսուն է ու կարևոր, քան այն, թե ինչ են միասին քննարկել երկու թուրք:
Փաստը, որ այդ սեղանը բացվել է Էրդողանի միջնորդությամբ ու Նիկոլի առաջարկությամբ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ քննարկման օրակարգը բխել է բացառապես թուրքական օրակարգից: Թուրքիան ցանկանում է Կովկասում այնպիսի խաղաղություն, որի արդյուքնում ամբոջղությամբ կճանկի տարածաշրջանն ու Հայաստանն իր խամաճիկը կսարքի՝ չեզոքացնելով հայկական պետության բովանդակությունը: Այս մասին «Նասկի Վահանը», իհարկե, լրագրողներին չի ասել, բայց իրականությունը սա է, որից չես փախչի:
Հետաքրքիր է՝ Վահանը գիտի՞, թե ինչ սուրճ է նախընտրում Նիկոլը: Բացառապես թուրքական, իհարկե…