Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


19:11 , 26 մայիս, 2025
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 
Ֆրանսիայի ԱԳ նախարարին ուղեկցում էին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: 
Նախարարները ծաղկեպսակ ու ծաղիկներ են զետեղել: