Թևանյան Անդոն ի վիճակի չէ՝ օբյեկտիվ գնահատական հնչեցնելու


09:11 , 26 մայիս, 2025
Թևանյան Անդոն, գնահատելով երրորդ նախագահի արտաքին քաղաքականությունը, պնդել է, թե Սարգսյանի քաղաքականությունը ոչ թե կոմպլեմենտարիզմ էր, այլ «ոչ-ոչ»-ի քաղաքականություն:

Միանգամից հարց է առաջանում՝ ո՞րն է դա, ի՞նչ է դա ենթադրում՝ ըստ Անդոյի: Փաստ է, որ Սարգսյանի իրոք Հայաստանի արտաքին քաղաքակնությունը հնարավորինս հավասարակշռված է եղել, երբ մի կողմից՝ Արևմուտքի հետ կառուցվել են փոխըմբռնելի ու փոխշահավետ հարաբերություններ, մյուս կողմից՝ ՌԴ-ն շարունակել է լինել Հայաստանի թիվ մեկ գործընկերը՝ ըմբռնումով մոտենալով Արևմոտքի հետ հարաբերություններում առաջընթացին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը վարել է դասական «և-և»-ի քաղաքականություն: «Ոչ-ոչ»-ը ո՞րն է, այսինքն՝ Անդոն պնդում է, թե Սարգսյանը բոլորին «ո՞չ» է ասել, թե՞ ոչ մեկին մինչև վերջ «այո» չի ասել, եթե այդպես է, ինչպե՞ս է Հայաստանի միջազգային վարկանիշն աճ գրանցել, ինչպես են նույն ռուս վերլուծաբաններ, որոնք, ինչպես հայտնի է, Անդոյի համար բացարձակ հեղինակություններ են, գովեստով խոսում Սարգսյանի արտաքին քաղաքականության մասին:

Անդոն ինքն իրենից ինչ-որ «տերմին» է հնարել ու մեջտեղ գցել, որպեսզի ինչ-որ կերպ կարողանա Սարգսյանին էլի փնովել: Անդոն չի կարող օբյեկտիվորեն արձանագրել նախկին իշխանությունների՝ արտաքին քաղաքական դաշտում ունեցած ձեռքբերումները, ուստի ինչ-որ կերպ ջանում է ճամարտակել, որ հանկարծ չհիասթափվեն փող տվողները: Իսկ փող տվողները շատ կոնկրետ կոմպլեքսներ ունեն, որոնց հաղթահարման նպատակով էլ չեն դադարում թիրախավորել Սարգսյանի կառավարման շրջանը. կարծում են՝ այդկերպ ինչ-որ դիվիդենտներ են ձեռք բերում ժողովրդի աչքում: