Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը


16:56 , 24 մայիս, 2025

Աշխատանքային այցով մայիսի 27-ին Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ Ֆիլիպ Իվանովիչը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման:

Ֆիլիպ Իվանովիչը Երևանում հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: