«Չկա սենց բան». հայ բլոգերը միաժամանակ երեք հեռախոսով զանգահարում է ACBA BANK-ի թեժ գիծ ու զանգերն անպատասխան են մնում


13:06 , 23 մայիս, 2025

Starnews.am-ը գրում է․

StarNews.am-ը բազմիցս անդրադարձել է հայկական բանկերի կողմից շահառուների բողոքներին ու խնդիրներին, հրապարակում է նաև սոցիալական ցանցերում հայկական բանկերի էջերում արված գրառումները:

Այս անգամ StarNews.am-ը ցանկանում է անդրադառնալ վերջերս հանդիպած ամենազավեշտալի դեպքերից մեկին: Բլոգեր Դավիթ Ավանեսյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են իրենք 3 հեռախոսով միաժամանակ զանգահարում ACBA BANK-ի թեժ գիծ ու երեք զանգերն էլ անպատասխան է մնում:

Պետք է նշենք, որ տեսանյութը հրապարակելուց հետո միայն բանկը խնդրել է բլոգերին տրամադրել հեռախոսահամար` կապ հաստատելու համար, որին ի պատասխան բլոգերը նշել է. «ACBA Bank OJSC, մերսի շատ, բայց անիմաստա, ու ես էս քանի օրը կգամ որ հրաժարվեմ ձեր բանկից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: