Պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 մեքենայից 78-ի ղեկին եղել են անչափահասներ


13:34 , 23 մայիս, 2025

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։

Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: