Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ


22:08 , 22 մայիս, 2025

Tert.am-ը գրում է․

Գագիկ Բեգլարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստն այսօր հետաձգվել է: Դատարան ուղարկված 30 հատորից բաղկացած գործով դատախազությունը նախկին պաշտոնյայից պահանջում է ավելի քան 14 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց: Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության լուրերի ռեպորտաժից: 

Նշվում է նաև, որ Բեգլարյանին և որդուն պատկանող Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ: