Թևանյան Անդոն ու տերերը պատրաստ են Հայաստանը Թաթարստան սարքել


13:56 , 22 մայիս, 2025

Թևանյան Անդոն մեղադրել է նախկին իշխանություններին ՌԴ-ի հետ ոչ արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար՝ հայտարարելով, որ եթե Ադրբեջանը 2011-ից հետո սկսեց խորացնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, ապա Հայաստանը սկսեց հետզհետե հեռանալ: Այսպիսով՝ Անդոն երրորդ նախագահին է մեղադրել Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու համար:

Իրականում Անդոն ստում է. հայ-ռուսական հարաբերությունների որակն ու խորության աստիճանը կախված էր ոչ թե Երևանի ցանկությունից, այլ Մոսկվայի տարածաշրջանային քաղաքակնության բնույթից: Հասկանալի պատճառներով ՌԴ-ն այդ թվերին սկսել էր իր ազդեցությունը տարածել Իլհամի վրա, որի դիմաց, բնականաբար, պահանջվում էր գին, և այդ գինը դարձավ ասենք Բաքվին մահաբեր զենքերի մատակարարումը. Կրեմլում կարծում էին, թե Հայաստանն իրենց գրպանում է, ուստի այժմ եկել է Ադրբեջանի հերթը: Այդ թյուր կարծրատիպը կոտրելուն էին միտված Սերժ Սարգսյանի՝ Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները նոր որակի բարձրացնելու ձգտումները: Այսինքն՝ Սարգսյանը վարում էր հավասարակշռված քաղաքակնություն՝ ռեալզիացնելով սեփական պետության պոտենցիալն այնպես, ինչպես այսօր Իլհամն է դա անում: Եթե հայ-ռուսական հարաբերությունները Սերժ Սարգսյանը չէր կարևորում բավարար չափով կամ տակից ինչ-որ խաղ էր խաղում, իանչպես պնդել է Բորիկի զինակիցը, Մոսկվան ինչո՞ւ «Իսկանդեր» տվեց մեզ. առաջին անգամ Հայաստանի կողմից «Իսկանդեր» ձեռք բերելու մասին տեղեկությունը,հիշեցնենք, ստացվել էր դեռ 2013-ի հունիսին, իսկ 2016-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, դրանք պաշտոնապես ներկայացվել են Երևանում։ Ըստ որոշ աղբյուրների՝ Հայաստանը ձեռք էր բերել չորս «Իսկանդեր» համալիր և 25 հրթիռ:

Անդոն իր հայտարարոթյուններով երկու բան է փորձել անել՝ նախ՝ «ցեխ շպրտել» նախկին իշխանությունների վրա, որ տերերը փողը չկտրեն, ապա՝ հավատարմության երդում է տվել Մոսկվային ոչ միայն իր անունից՝ հավաստիացնելով, որ անձամբ Հայաստանը Տագանռոգի կվերածեն, եթե Մոսկվան իրենց վրա խաղադրույք կատարի: Նորմա՞լ է սա: Դատեք ինքներդ: