21:47 , 21 մայիս, 2025Tert.am-ը գրում է․
ԱՄՆ-ն այլևս չի կարող «լուծել աշխարհի բոլոր խնդիրները», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Աշխարհում շատ արժանի պատճառներ կան: Շատ սարսափելի բաներ են տեղի ունենում: Միացյալ Նահանգները չի կարողանա լուծել բոլոր խնդիրները: Մեզ համար պետք է առաջնահերթ լինեն մեր ազգային շահերը», - ասել է Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովում բյուջետային լսումների ժամանակ:
Նրա խոսքով, կառավարության յուրաքանչյուր գործողություն, «յուրաքանչյուր ծախսված դոլար, պետք է շոշափելի օգուտներ բերի մարդկանց՝ երկիրը դարձնել ավելի անվտանգ, ուժեղ և ավելի բարգավա