ԱՄՆ-ն հրաժարվել է Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցելուց. Մարկո Ռուբիո


22:18 , 20 մայիս, 2025

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշել է չմասնակցել Հարավային Աֆրիկայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին՝ մի շարք հարցերի շուրջ հյուրընկալող երկրի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ 

«Մենք որոշել ենք այս տարի չմասնակցել Հարավային Աֆրիկայի կողմից հյուրընկալված G20-ին՝ ոչ արտաքին գործերի նախարարության մակարդակով, ոչ էլ նախագահի մակարդակով, և դա շատ բաներով կապված է այն հարցերի հետ, որոնք, մեր կարծիքով, չեն արտացոլում այս վարչակազմի առաջնահերթությունները», - ասել է Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ: