19:14 , 20 մայիս, 2025
Այսօր տեղեկություն տարածվեց, որ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային տեսչական մարմնի աշխատակիցներ են ձերբակալվել:
«Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը»,-հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: