ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները. Կայա Կալլաս


12:56 , 20 մայիս, 2025

ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը` ժամանելով ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպմանը:

«Մենք մտադիր ենք այսօր չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները»,- ասել է նա։

Սիրիայի դեմ պատժամիջոցները խստացվել են 2011-ին քաղաքացիական պատերազմից հետո: Խստացումը ներառում է արգելքներ էներգետիկ և ֆինանսական ոլորտներում, բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվների սառեցում և Սիրիայի հետ բիզնես անելու արգելք: