Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ Զախարովա


15:46 , 17 մայիս, 2025

Ստամբուլում կայացած բանակցություններում բոլոր կառուցողական առաջարկներն արեց Ռուսաստանը, և Ուկրաինան ընդունում է դա՝ չնայած Զելենսկու ծաղրին: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպում։ Մինչ այդ ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։