Աննան նեղանում է, երբ իր մասին ճշմարտությունն են պատմում


13:20 , 17 մայիս, 2025
Տեսնելով,թե ինչ են իր մասին մարդիկ խոսում՝ Հակոբյան Անանն խիստ նեղվել ու մի ստատուս է երկնել՝ տրտնջալով, թե ինչու են իրեն ասում փնթի էգ, տգետ հարճ, պնդում, որ իրեն են պատկանում որոշ սուպերմարկետներ, համարում հրեա, վստահեցնում,որ արտասահմանում տնօրինում է շքեղ տներ, որոնք երբեմն կրակի բաժին են դառնում, նվերներ պահանջում որոշ օլիգարխների կանանցից, ինչպես նաև իշխանության մեջ սեփական թևը ձևավորում և այլն: Աննան հերքել է այդ ամենն ու «տխմար» որակել նման տեղեկություններ տարածողներին:

Բայց սո՞ւտ են ասում… Հո մարդիկ Նեպտունում չե՞ն ապրում, ամեն ինչ նրանց իսկ աչքի առաջ է տեղի ունենում, ու քանի որ Հայասանն էլ փոքր երկիր է, Աննայի զեխություններն աննկատ չեն մնում, ամեն ինչ հայտնիէ դառնում ու Աշոտիկի մամային տրտմեցնում՝ անկախ նրա ազգությունից:

Բայց Աննայի ամենամեծ հանցանքն ասենք «Լֆիկից» թանկանոց պայուսակ պահանջելը չէ, այլ՝ այն, ինչ որ արել է ու անում է՝ փեշերը քշտած այլասերելով հասարակությանը, քանդելով արժեհամակարգերն ու ոտնահարելով սրբությունները: Այս թրքության դիմաց բոլոր նյութական բնույթի հանցանքները թեթև զանցանքներ են թվում ընդամենը՝ անկախ նույնիսկ այն թալանի չափերից, որին ենթարկվում է Հայաստանը՝ սկսած 2018-ից: