Պատժամիջոցներն ու քաղաքական մեկուսացումն անհրաժեշտ են Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու համար. Կալաս


21:27 , 16 մայիս, 2025

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու անհրաժեշտության մասին։

Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Բոլորը խաղաղություն են ուզում, բացի Ռուսաստանից: Պատժամիջոցներն ու քաղաքական մեկուսացումը անհրաժեշտ են Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու համար»,- ասել է նա:

Միաժամանակ նա ընդգծել է միասնության կարևորությունը: «Այդ իսկ պատճառով միասնությունն ավելի կարևոր է, քան երբևէ»,-գրել է նա։