Ո՞րն է Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի իրական պատճառը
16:23 , 16 մայիս, 2025
Էջմիածնի քաղաքապետ Գասպարյան Դիանան է հրաժարականի դիմում ներկայացրել՝ որպես իր այդ որոշման պատճառ մատնանշելով ինչ-որ անձնական դրդրապատճառներ: Իրականում, սակայն, միայն դյուրահավատները կարող են կարծել, թե այս հրաժարականը Նիկոլի կողմից պարտադրված չէ կամ չունի քաղաքական դրդապատճառներ:
Պատճառն իրականում այն է, որ Նիկոլը 2026-ին ընդառաջ փորձում է ազատվել հասարակությանը զզվեցրած, հասարակութան մոտ կոռուպցիոների համարում ձեռք բերած դեմքերից: Դիանայի ամուսինը համն իսկապես հանել էր, իսկ բենզալցակայանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը, որ կապվեց Էջմիածնի քաղաքապետի ամուսնու անվան հետ, դարձավ այն վերջին կաթիլը, որ լրցրեց համբերության բաժակը:
Ենթադրելի է,որ Նիկոլի գաղտնի կամ ապաշքյարա հրահանգով առաջիկայում այլ սկանդալային դեմքեր ևս կլքեն իրենց աթոռները. Նիկոլը հիմա փորձելու է հասարակության մոտ թողնել ազնիվ պայքարողի, իքնանքննադատի տպավարոթյուն, իսկ նման կերպար ստեղծելու ամենալավ տարբերակը վարկաբեկված յուրայիններին զոհաբերելն է ու փռելն ասֆալտին: