Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ


14:26 , 16 մայիս, 2025

168.am-ը գրում է․

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն քննարկումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի  հետ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները շատ կարևոր են։ Հաջորդ ամիս ես քննարկումներ կունենամ և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։ Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի կայացնենք հնարավոր լավագույն որոշումները տարածաշրջանի կայունության համար»,- ասել է Բերսեն։