14:16 , 16 մայիս, 2025Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի և ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
«Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կոնկրետ գործողությունների պատրաստակամություն ցուցաբերի»,-հայտնել է Ումերովը:
Ումերովը Ստամբուլում ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ եռակողմ բանակցությունները արդյունավետ Է համարել: Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչներին՝ խաղաղ կարգավորմանը նպաստելու համար։