Ստամբուլում սկսվել են Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները


12:59 , 16 մայիս, 2025

Ստամբուլում սկսվել են Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական առաքելության աղբյուրը:

ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Քելոգը, ինչպես նաև դեսպան Բարաքը, իսկ ուկրաինական պատվիրակության կազմում են Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակը, պաշտպանության նախարար Ումերովը և արտաքին գործերի նախարար Սիբիգան։