11:41 , 16 մայիս, 2025Hraparak.am-ը գրում է․
ԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը՝ որպես Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ կարգավորման մի մաս։
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ այս առաջարկը Ուկրաինայում հակամարտության կարգավորման ջանքերի մի մասն է։
Նոր նախաձեռնությունների շրջանակներում Միացյալ Նահանգները նախկինում հնչեցված առաջարկներին ավելացրել է Խորհրդի շրջանակներում անվտանգության վերաբերյալ քննարկումները վերսկսելու գաղափարը։
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է 2002 թվականին, սակայն դրա գործունեությունը կասեցվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով։
Դրա գործունեության վերսկսումը կարող է կարևոր քայլ լինել ներկայիս լարվածությունը կարգավորելու ուղիներ գտնելու գործում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/eaf978da71aceda37636c6769f73b939
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»