Ռուսաստանը հարձակվում է բոլոր ուղղություններով. Զելենսկի


22:22 , 15 մայիս, 2025

Tert.am-ը գրում է․

Արդեն մի քանի ամիս է, ինչ ռուսական ռազմական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում առաջնագծի ողջ երկայնքով, այդ թվում՝ Սումիի ուղղությամբ։ Այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ ընդհանուր առմամբ 67 հազար ռուս զինվոր է կենտրոնացված Ուկրաինայի հետ հյուսիսային սահմանին։ Հենց Սումիի ուղղությունն է դարձել ռուսների համար գլխավորը։

«Անկեղծ ասած, հարձակողական գործողությունները սկսվել են բոլոր ուղղություններով: Եվ հիմնական ուղղությունը հենց Սումին էր: Այնտեղ կենտրոնացված էր 67 հազար ռուսական զորք: Մենք համապատասխան քայլեր ձեռնարկեցինք նրանց միավորումը թույլ չտալու համար: Եվ դա տեղի է ունենում արդեն մի քանի ամիս»,- ասել է Զելենսկին: