Ոչ մի նորմալ մարդ չի նախանձի Աննային
14:39 , 15 մայիս, 2025
Հակոբյան Աննային խեղկատակության յուրատեսակ մարմնացում հանդիսացող ՔՊ-ական Գրիգորրյան Նարեկն է քծնել. ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է. « …Անկեղծ ասած, նախանձություն կա՝ մեջներն ընդդեմ տիկին Հակոբյանի։ Տիկին Հակոբյանը, երբ գալիս է մարզեր՝ «Կրթվելը նորաձև է» շրջանակներում, ուղղակիորեն պետք է տեսնեք՝ ինչպես են իրեն դիմավորում, իրեն ոնց են սիրում։ Օղորմած տատս էր ասում՝ էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է: Դե անկիրթ մարդիկ չգիտեն՝ կրթվելու իմաստը որն է…»:
Իրո՞ք… Պատասհական չէ, որ Նարեկը Աննային քծնել է հենց նման կերպով. ողջ ՔՊ-ն գիտի, որ Աննայի կրթարշավը տապալված, վարկաբեկված ու բացառապես մարդկանց մոտ Նիկոլի հանդեպ ատելություն գրգռող դիվերսի է, որ ընդամենն արդյունավետորեն զրոյացնում է Նիկոլի չեղած վարկանիշը: Որպեսզի քողարկի այս իրականությունը, էշերի սիրահար Նարեկը փորձել է իրականությունը գունավորել վարդագույնով՝ չհասկանալով, որ ոչ մի նորմալ մարդ չի կարող նախանձել Աշոտիկի մամային՝ նույնիսկ հաշվի առնելով փաստը, որ այս տարիներին հասցրել է վերածվել դոլարային միլիարդատիրուհու՝ շնորհիվ, իհարկե, Մեհրիբան բաջու: