Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ​​ճանապարհով. Ռուբիո


10:52 , 15 մայիս, 2025

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով», - ասել է Պետքարտուղարության ղեկավարը Անթալիա ժամանելուն պես ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական  ուղիղ բանակցությունները: Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: