Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել. աշխատակազմին հրաժեշտ է տվել. Armlur.am


10:40 , 15 մայիս, 2025

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից։ Առավոտյան նա եկել է վարչական շրջանի թաղապետարան և աշխատակիցներին հրաժեշտ է տվել։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ատիվիստ Արթուր Չախոյանը Մասիվի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի էր ենթարկվել։ Մասիվի թաղապետը բռունցքներով հարձակվել էր Չախոյանի վրա։ Միջադեպից հետո մի շարք անձանց մեղադրանք էր առաջադրվել։