Մերձավանի դպրոցում կատարվածը հենց այս պատճառով է տվայտել իշխանությունների հոգին
15:41 , 14 մայիս, 2025
Նիկոլի ամբողջ թայֆան՝ չաղ Պետոյի կնկանից՝ «Դդում», մանր-մունր քարոզիչներ, լծվել են Մերձավանի դպրոցում տեղի ունեցողի մասին հայտարարություններ անելու գործին՝ պաշտպանելով պատմության այն ուսուցչուհուն, որի դեմ աշակարտներն ու ծնողներն իրականցրել են բողոքի ակցիա. պնդում են, որ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է՝ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:
Առանց կրակ, ինչպես ասում են, ծուխ չի լինում, իսկ կրակի առկայությունն ապացուցում է նույն ՔՊ-ականների այն ոռնոցը, որ բաձրացվել է խնդրի շուրջ: Օրինակ՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկին՝ «Դդումին», ահավոր դուր չի եկել լրագորղի հարցը՝ դուք թրքասե՞ր եք: Ինչի՞ մասին է սա խոսում:
Սա խոսում է այն մասին, որ այն հանրային իմունիտետը, որ դեռևս առկա է հանրության շրջանում՝ թրքասիրութան քարոզին ընդդեմ, ահավոր նյարդայնացնում է ՔՊ-ականներին: Նրանք պաշտպանում են դպրոցներում թրքամետ գաղափարների քարոզելու, արցախյատացություն սերմանելու իրենց նմանների իրավունքը՝ Նիկոլի դրսի տերերին ապացուցելու, որ պատրաստ են սիրել թուրքերին և, եթե հարկ է, ուրանալ սեփական մաշկի գույնը, միայն թե պահպանեն իշխանությունը: Այլ կերպ ասած՝ լծվել են թուրքերին հավատարմության երդում տալու «նվիրական» գործին՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով սեփական իշխանության ստոր էությունը: