Աննան Նիկոլի քարոզիչներին է գովազդում
14:06 , 13 մայիս, 2025
Տեղեկացնելով, որ մայիսի 5-ին հրապարակված՝ ամենավստահելի լրագրողին գտնելու համար ստեղծված հարցմանը այս պահին մասնակցել է 286 մարդ՝ Հակոբյան Աննան ներկայացրել է այն լրագորղների ցանկը, որտեղ ընդգրկվածները, ըստ նրա, ամենաշատ ձայներն են հավաքել: Պարզվել է՝ Հայաստանում հատկապես իշխանությունների գովքն անողներն են վայելում հանրության վստահությունը՝ ըստ Աննայի: Օրինակ՝ այդ ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել Գռզոյի ժուռնալիստներից մեկը, ձայներ է հավաքել նաև հայտնի «Ռոմաշկան»՝ Բաղդասարյան Ռոմանը:
Աննան ընդամենը փորձել է «ռեկլամել» Նիկոլի ու իր գովքն անող ժուռնալիստներին ու նրանց կողմից ներկայացվող ԶԼՄ-ները՝ կարծելով, թե ինչ-որ անիմաստ հարցում անցկացնելու օգնությամբ կկարողանա բարձրացնել նրանց հեղինակությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ սեփական վարկանիշը: Միչդեռ ակնհայտ է, որ չի կարող լինել այնպես, որ Նիկոլի հեղինակությունը հավասարված լինի զրոյի, իսկ նրան փիառողներինը՝ բարձր լինի: Բարձր կարող է լինել միայն Աննայի աչքում, իսկ ահա Աննայի ձեռքը կրակն ընկած հասարակության շրջանում հակառակ պատկերը կարող է տիրել միայն՝ որքան էլ Աննան փորձի իրականությունը հակառակ մատուցել:
Խոշոր հաշվով, իհարկե, հարցն այս կամ այն լրագորղի վարկանիշը չէ, այլ՝ այն, թե ինչպիսի էժանագին հնարքների միջոցով է Աննան փոձում վարկանիշ ձեռք բերել կամ թողնել օբյեկտիվ մեկի տպավորություն. ժուռնալիսներն էլ են սրանց ձեքը կրակն ընկել, ուղղակի այդ մասին չեն բարձրաձայնում…