13:04 , 12 մայիս, 2025Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարդապետյանն այս մասին ներկայացրեց ԱԺ–ում՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի:
ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել՝