Մահացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը


10:39 , 12 մայիս, 2025

53 տարեկանում մահացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։  Առավոտից նրա ֆեյսբուքյան էջում հրապարակվում են ցավակցական խոսքեր իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքագետների կողմից։

Վերջին գրառումը նա իր էջում կատարել է 16 ժամ առաջ՝ անոնսելով իր հեղինակային հաղորդման երեկվա թողարկման մասին։

Նշվում է, որ Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ուներ, սակայն մահը վրա է հասել կաթվածի հետևանքով: Նա ամուսնացած էր, ուներ  երկու անչափահաս երեխա։