Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև hրադադարի վերահսկման առաքելությունը, եթե այն հաստատվի․ Ֆիդան


20:43 , 10 մայիս, 2025

Tert.am-ը գրում է․

Թուրքիան պատրաստ է հետևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝  առցանց մասնակցելով Ուկրաինայի հարցով «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։

Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ նա շեշտել է  Թուրքիայի հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և հայտարարել, որ Թուրքիան աջակցում է անվերապահ հրադադարի հաստատմանը և այդ ուղղությամբ ջանքերին։

Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել հրադադարի պահպանման մոնիթորինգի առաքելությունը, եթե այն հաստատվի։