18:56 , 10 մայիս, 2025Tert.am-ը գրում է․
Թուրքիայի Չանաքքալե-Էզինե մայրուղում խոշոր վթար է տեղի ունեցել. ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի և ուղևորատար մեքենայի։ Այս մասին հաղորդում է Cumhuriyet-ը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, 20-ը՝ վիրավորվել։
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում։